Բաղադրիչներ

ալյուր – 400գր
կարագ – 250գր
ձու – 1 հատ(դեղնուց)
շաքարավազ – 120գր
կիտրոն – 1 հատ(կեղև)
վանիլին – 8գր
ռոմ – 20գր
աղ – մեկ պտղունց
ջեմ ելակի – 200գր

Պատրաստման եղանակ

Խառնում ենք կարագը, ձվի դեղնուցը, շաքարավազը, աղը, վանիլինը, ռոմը, քերիչով անցկացված կիտրոնի կեղևն ու ալյուրը և հունցում փափուկ խմոր: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 30 րոպեով:
marmeladov-txvacqablit-2
Հանում ենք խմորը սառնարանից, գրտնակով բացում, ապա բաժակով կտրում ենք հավասար քանակության շրջանակներ և օղակներ:
Կտրատված շրջանակներն ու օղակները դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 10-15 րոպե 180 աստիճանում:
marmeladov-txvacqablit-3
Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի, ապա շրջանակների վրա քսում ենք ջեմը, վրան դնում օղակները ու մատուցում մեկ բաժակ տաք շոկոլադի հետ:
marmeladov-txvacqablit-4
Ջեմով թխվածքաբլիթների կտորները իրար միացնելու համար այստեղ օգտագործվել է ելակի ջեմ, սակայն կարելի է օգտագործել ցանկացած այլ պինդ կոնսիստենցիայի ջեմ: Ցանկալի է, որ օգտագործվող ջեմը լինի թեթևակի թթվաշ, որպեսզի թխվածքաբլիթի քաղցրության հետ ավելի կոնտրաստային համ ստեղծի:)

Շեֆ Խոհարար