Բաղադրիչներ
ալյուր – 200 գր
կոկոսի քերուկ – 3ճ/գդ
փխրեցուցիչ – 1 թ/գդ
շաքարավազ – 3 ճ/գդ
սոդա – 1/2 թ/գդ
աղ – 1 պտղունց
կաթնաշոռ – 200 գր
կարագ – 40 գր
կաթ – 150-200 մլ
ձու – 2 հատ
բանան – 2 հատ
բուսայուղ
Պատրաստման եղանակ
Ալյուրը, կոկոսի քերուկը, փխրեցուցիչը, շաքարավազը, սոդան և աղը խառնում ենք իրար։

Սենյակային ջերմաստիճանի կաթնաշոռը խառնում ենք հալեցրած սերուցքային կարագի, կաթի և ձվերի հետ մինչև համասեռ զանգված ստանանք։
katnahsorov-bananov-oladi-3
Հեղուկ բաղադրիչները խառնում ենք չոր բաղադրիչների հետ։
katnahsorov-bananov-oladi-4
Տապակը բուսայուղով պատում ենք և 1-ական գդալ խմոր ենք լցնում։ Վրայից մի քանի կտոր շրջանաձև կտրած բանան ենք դնում `թեթևակի սեղմելով ։
katnahsorov-bananov-oladi-5
Երբ ներքևի շերտը թխվի, կշրջենք հակառակ երեսի վրա և գդալով թեթևակի կսեղմենք։ Եփում ենք ևս 30 վայրկյան և մեր օլադին պատրաստ է համտեսման։

Մատուցում ենք թարմ մրգերի և մեղրի հետ։
katnahsorov-bananov-oladi-7
Կաթնաշոռով և բանանով օլադիի մեջ բանանը կարող եք փոխարինել Ձեր նախընտրած մրգով:)

Շեֆ Խոհարար
Աղբյուրը` http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D5%A9%D...