Գերմանացի հոգեթերապևտ Նոսսրատ Պեզեշկիանը հայտաբերել է, որ կան բառեր, որոնք հիվանդություն են առաջացնում, եթե դրանք հաճախ կրկնես։ Նրա կարծիքով՝  բառերը ծրագրավորում են առողջությունը։ Գիտնականը դա անվանում է օրգանական խոսք։

Օրգանական լեզուն բառեր և արտահայտություններ են, որոնք ազդում են մարդու առողջության ու օրգանիզմի վրա։ Այդ բառերը բոլորիս էլ հայտնի են, եւ բոլորս էլ դրանք օգտագործում ենք մեր առօրյայում։

Գիտնականը պնդում է, որ այդ բառերը կարող են թուլացնել անգամ ամենաամուր առողջությունը։ Ահա որոնք են այդ կործանիչ բառերը։ Համբերությունս հատել է, ես արդեն գլուխ եմ կոտրում, ինձ ինչ-որ բան սպանում է, կյանքս կերել են, թթվածինս փակել են, չեմ մարսում, հյութերս քամել են, արյունս խմել են, զզվել եմ սրտխառնոցի աստիճան, ոնց որ դանակով սրտիս խփեին, վզիս են նստել, մինչեւ կոկորդս կուշտ եմ, լինես իմ կաշվի մեջ, մահու չափ հոգնել եմ եւ նմանատիպ այլ արտահայտություններ։

Զգույշ եղեք խոսելիս, եւ միայն դրական մտքեր արտահայտեք, որպեսզի դրանք ձեր դեմ չշրջվեն։