Ցելյուլիտը մաշկի տակից վառ արտահայտված ճարպային կուտակում է, որի առաջացման պատճառները տարբեր են՝ հորմոնալ, սննդակարգային, ժառանգականության կամ էլ ապրելակերպի հետևանքով:

Մոլորակի կանանց 90 տոկոսն ունի ցելյուլիտ, որից գրեթե անհնար է ամբողջովին ազատվել:

Առաջարկում ենք մեթոդներ, որոնք կօգնեն կանխլել ցելյուլիտի առաջացումը.

Մեծ քանակությամբ ջուր օգտագործեք. ջուրն օրգանիզմն ազատում է տոքսիններից և զգալիորեն լավացնում մաշկի որակը:

Օգտագործեք սուրճի, ձիթապտղի յուղի և շագանակագույն շաքարավազի խառնուրդը. սկզբում ձիթապտղի յուղը քսեք մաշկին, ապա միաժամանակ ավելացրեք սուրճի փոշին և շագանակագույն շաքարավազը, ստացված խառնուրդը ջրով մաքրեք մաշկի վրայից. սուրճը և շագանակագույն շաքարավազը մաքրում են մաշկը, իսկ ձիթապտղի յուղը խոնավեցնում է այն: