«Մամուլում սնկի պես աճում են հոդվածներ հետևյալ խորագրով. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»:

Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով ում է նման: Ես չեմ ցանկանում, որ խցկվեն իմ անձնական կյանք: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով: Շնորհիվ նրա մասնակցության ու պրոֆեսիոնալ դերասանական խաղի՝ մենք ստեղծել ենք նման հաջող աշխատանք:

Մի քանի ամսում մոտ 2 մլն դիտում ունի Ты любовь моя նախագիծը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդը անկեղծորեն սիրեց երգն ու հոլովակը: Մենք դա արել ենք սիրով ու արդյունքն ակնհայտ է:

Ես ամեն ինչ ունեմ!»,- գրել է Մարտը: #Ты♥️моя #шушаннатовмасян #мартбабаян

Նշենք, որ ավելի վաղ մամուլում եղան հրապարակումներ «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին» վերնագրով: