«Եվրատեսիլ 2016» մրցույթի հայաստանյան երգի պրեմիերան տեղի կունենա մարտի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք eurovision.am կայքից:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը եվրոպական երգի այս մրցույթում ներկայացնելում է երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայանա «LoveWave‬» երգով, որի երաժշտությունը գրել են Լիլիթ Նավասարդյանը և Լևոն Նավասարդյանը, իսկ խոսքերի հեղինակը Իվետա Մուկուչյանն ու Ստեֆանի Քրաթչֆիլդն են: