«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Աննա Գրիգորյանն իր միկորբլոգում գրառում է կատարել, որում մասնավարապես ասվում է.

«Հարգելի հեռուստադիտողներ և «Դոմինո» սիտքոմի երկրպագուներ, ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ տեղեկացնում եմ, որ ես այլևս նախագծում չեմ:
Սիտքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաև քմահաճույքով:

Սա խորքային խնդիր է, որին առնչվում են և դեռ առնչվելու են բազմաթիվ արտիստներ, ուղղակի ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին, քանի որ շուկան փոքր է, բոլորը բոլորին ծանոթ, և հավանականությունը շատ փոքր է, որ իր իրավունքները գիտակցող և պաշտպանող արտիստի հետ խոշոր ընկերությունները կցանկանան աշխատել:

Ես այդ արտիստներին էլ եմ հասկանում, քանի որ ոչ վաղ անցյալում ինքս հայտնվել եմ նման վիճակում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ լռելն անիմաստ է և պետք է պարզ ու հստակ ցույց տալ այն, ինչ իրական է՝ առանց էմոցիաների և չափազանցությունների»: