Սխտորը միշտ համարվել է մոգական բույս: Եթե հիշենք հին լեգենդները և հեքիաթները, ապա սխտորով մարդիկ պաշտպանվում են վհուկներից և վամպիրներից: Մինչև հիմա սխտորի բույրը համարվում է ուժեղ պաշտպանություն բացասական և մութ ուժերից:

Սխտորի մոգական հատկություններն առավելապես պաշտպանական բնույթ ունեն: Սխտորը կարող է դառնալ ուժեղ հմայիլ տան համար, գլխավորն այն է, որ պետք է իմանալ, ինչպես և որտեղ այն օգտագործել:

Սխտորի օգտակար, մոգական հատկությունները

Եթե Դուք ցանկանում եք պահպանել Ձեզ և Ձեր ընտանիքը բացասական էներգիայից, աչքից և հիվանդություններից, ապա օգտվեք ժողովրդական մոգության խորհուրդներից և տան համար պատրաստեք սխտորից հմայիլ:

Ինչ է հարկավոր դրա համար անել.

  • Վերցրեք 9 գլուխ սխտոր և կապեք մեկ երկար կապով
  • Կապի ամբողջ երկարությամբ փաթաթեք կարմիր բրդյա թել
  • Սխտորից պատրաստված հմայիլը կախեք խոհանոցի ամենատեսանելի անկյունում

Այս հմայիլը կպահպանի ամբողջ տունը բացասական էներգիայից:

Մոգության մեջ սխտորը այլ բաների համար էլ է օգտագործվում: Միայն պաշտպանական ֆունկցիայով այս բույսը չի սահմանափակվում:

Սխտորի օգտակար և մոգական հատկությունների օգտագործման խորհուրդներ:

  • Այն բանի համար, որպեսզի գրավեք հաջողությունը, մի գլուխ սխտոր դրեք ծաղկամանի մեջ: Երբ այն կսկսի ծիլեր տալ, կտրեք դրանք և դրանով ինչ-որ կերակուր եփեք: Դա Ձեզ ուժ և էներգիա կտա:
  • Եթե ցանկանում եք որ Ձեր մտածած գործը Ձեր օգտին ավարտվի, ապա գրպանի կամ պայուսակի մեջ սխտոր պահեք:
  • Եթե ցանկանում եք գումար գրավել, ապա աճող լուսնի երեկոյան սխտորի կեղևը դրեք դրամապանակի մեջ: