Հետազոտողները նարնջի, թուրինջի (գրեյփֆրուտ) և այլ ցիտրուսային մրգերի մեջ գտել են միացություններ, որոնք կանանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը։

Շատ բժիշկներ կարծում են, որ ցիտրուսներում հակաօքսիդանտ միացությունների առկայությունը՝ հայտնի որպես ֆլավոնոիդներ, կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը։ Ֆլավոնոիդները բարելավում են արյան բջիջների գործառույթը և ունեն հակաբորբոքային հատկություններ։

Բացի դրանից՝ դրանք մրգերին և բանջարեղենին տալիս են յուրահատուկ գույն: Ֆլավոնոիդներ կան նաև շոկոլադի և կարմիր գինու մեջ: Որոշ գնահատականներով՝ գոյություն ունի այդ միացությունների մոտ 5000 տեսակ: