Յուրաքանչյուր կին խոհանոցում իր գաղտնիքներն ունի։

Որպեսզի լավ տնային տնտեսուհի դառնաք, բավականին շատ ժամանակ կպահանջվի, եւ ընթացքում բազմիցս կսխալվեք։ Սակայն որոշ խոհարարական գաղտնիքների տիրապետելու պարագայում ձեր գործը կհեշտանա։

  • Միսը պատրաստելիս դրա վրա լիմոն ճզմեք, միսն ավելի փափուկ կլինի։
  • Որպեսզի բրինձը իդեալական սպիտակ լինի, ջրին մեկ թեյի գդալ քացախ ավելացրեք։
  • Կոտլետի ֆարշը պատրաստելու վերջում դրա վրա մի փոքր կտրատած սառույց լցրեք։
  • Որպեսզի խաշած ձվի դեղնուցը հեշտ կտրվի, դանակը թրջեք սառը ջրով, նոր կտրեք։
  • Սունկ պատրաստելիս աղը ամենավերջում լցրեք, որպեսզի սունկը չթոռոմի։
  • Որպեսզի վինեգրեդը համեղ լինի, դրա մեջ մեկ ճաշի գդալ կաթ և մեկ թեյի գդալ շաքար ավելացրեք։