Սմբուկը շատ լավ բժշիչ միջոց է խնդիրներ ունեցող մաշկի համար: Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմսեր, որոնցից կարող եք ընտրել Ձեր մաշկի տեսակին հարմարը։

Դիմակ՝ նախատեսված չոր մաշկի համար

ճաշի գդալ հում սմբուկի խյուսին ավելացրեք մեկ ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ թթվասեր և խառնեք ամբողջը: Դիմակը քսեք նախապես մաքրված մաշկին: 15-20 րոպե հետո կարող եք լվանալ այն:

Յուղոտ և սովորական մաշկի համար

Մաքրեք և մանրեցրեք սմբուկը, այնուհետև 50 գրամ խյուսին ավելացրեք կեֆիր և ալոեյի հյութ, այնուհետև խառնեք ամբողջը: Դիմակը երեսին թողեք 15 րոպե, այնուհետև լվացեք հանքային ջրով: