Դերասանուհի Անի Երանյանն իր միկրոբլոգում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել, շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը՝ հետևյալ հուզիչ խոստովանությամբ.

«Իմ Մամա, անծայրածիր այս աշխարհի միլիոնավոր մարդկանց միջից Աստված հենց քեզ է տվել ինձ ու դու մենակ իմ Մաման ես: Մամ ջան, խոնարհվում եմ քո առաջ, որ ամբողջ կյանքդ մի վայրկյան անգամ ապրել ու ապրում ես իմ համար: Համբուրում եմ ձեռքերդ, որ այդքան դժվարությունների միջով անցել ես անբիծ, մաքուր ու լուսավոր հենց իմ համար, որ այսօր կամ այն ինչ դու ես ինձ կերտել, դաստիարակել ու կյանքի կոչել, ձեռքս բռնած անցել ես նաև իմ կյանքի դպրոցը: Այնքան սեր ես տվել ինձ, ջերմություն ու հավատ, որ մի ամբողջ կյանք այդ ամենի պակասը չեմ զգա: Իմ բարի, իմ լուսավոր, իմ թանկ: Ես ամբողջ կյանք պարտական եմ քեզ: Հուսով եմ՝ մի օր կկարողանամ լիարժեք արժանի լինել քեզ: Պաշտում եմ քեզ:

Շնորհավոր ծննունդդ ( Իմ ծնունդը), Մամ ջան»,-գրել է դերասանուհին