Գիտնականները պարզել են, թե տարբեր եվրոպական երկրներում կանանց և տղամարդկանց մարմնի որ մասերն են թույլատրելի հպման համար, այդ թվում՝ հարազատների և անծանոթների կողմից:

Փորձի մասնակիցներին խնդրել են սխեմատիկ քարտեզի վրա կարմիրով նշել մարմնի այն հատվածը, որին թույլ կտան հպվել:

Պարզվել էլ, որ որքան մտերիմ են հարաբերությունները, այնքան քիչ են մարմնի վրա հպման արգելվող հատվածները: Էրոգեն գոտիները բաց են եղել միայն զուգընկերների համար:

Կանայք անծանոթ տղամարդկանց համար փակ են համարել իրենց մարմնի բոլոր հատվածները: Սակայն տղամարդիկ պատրաստ են եղել թույլ տալ կանանց հպվել իրենց մարմնի ցանկացած հատվածի:

Ամենաքիչը բրիտանացիներին է դուր գալիս, երբ իրենց հպվում են: