Եվ այսպես, ինչպես որ կային մարդիկ, ովքեր երազախափ եղան, երբ արձագանքեցի լուրերին և հայտնեցի, որ կրկին չեմ ամուսնացել, ավելին դեռևս ամուսնացած եմ, այժմ էլ երկրորդ սերիան: Բոլոր այն տականքները, ովքեր փորձում են բարի անվանս հետ խաղալ և չգիտեմ ինչ դավեր նյութել իմ դեմ, հայտնեմ: Կարմիր խաչ կազմակերպությունում աշխատում եմ կամավոր, միայն ու միայն նրա համար, որպեսզի հնարավորություն ունենամ օգնելու հայրենակիցներիս: Քանզի Հայաստանը դուրս է այն ցուցակից, ըստ որի առաջնահերթ օգնություն են ցուցաբերում այդ երկրի քաղաքացիներին , քանզի Հայաստանում պատերազմ չկա: Ես օգնում եմ առանց լումայի, ու թող մեկն անգամ կանգնի նայի աչքերիս և ասի, թե ինձ գումար է տվել որպեսզի օգնեմ: Աստված ունեցեք, հոգի ունեք տալու:

Թեև մյուս կողմից էլ չեմ զարմանում, մարդիկ ովքեր սովոր են ամեն բան միայն շահի համար անելու կամ իրենց քյարի, դժվար էլ թե պատկերացնեն, թե 2 տարվա ընթացքում, ինչ Գերմանիայում եմ, քանի հարյուր մարդու եմ լուռ օգնել, առանց որևէ ակնկալիքի:
Հ.Գ. Քիչ առաջ Հայաստանից մարդիկ, որոնց ընտանիքներին նույնպես օգնել եմ, ինձ հիշեցրին, որ ես միայն օտար ափերում գտնվողներին չեմ հասնում, այլև Հայրենիքում ապրողներին:

Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից: