Մեծամիտ և հպարտ Գոհար Գասպարյանն ամեն տարի ինչ-որ նոր սկանդալ է բերում Եվրատեսիլում ներկայացող Հայաստանի մասնակցի գլխին: Այդ կիքսերը բավականին ակնհայտ և սկանդալային են, ինչը ստիպում է մտածել, արդյո՞ք պետք է Գոհարը մնա իր պաշտոնին: Հիմա ամեն ինչ հերքով և կարգով:

Արամ mp3-ի ներողությունը

2014 թվականին Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում էր Արամ mp3-ն: Այդ տարի մասնակցում էր նաև Կոնչիտա Վուրստը, ով իր շուրջ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, քանի որ ներկայանում էր կանացի տեսքով, բայց մորուքով: Ասուլիսի ժամանակ մեր Արամին հարցնում են, թե ո՞նց է նայում մորուքով կին մասնակցի կողմնորոշմանը, Արամն էլ պատասխանում է. «Ո՛չ նորմալ, ո՛չ ադեկվատ: Բայց ինձ թվում ա՝ մենք կկարողանանք նենց անենք, որ ինքը կողմնորոշվի տղայա, թե աղջիկ»: Բացի այդ, մամուլի ասուլիսի ժամանակ Արամն իր անհանգստությունն էր արտահայտել Վուրստի հետ նույն բեմում հայտնվելու մտքից: Այս թեման հասավ այն կետին, որ վերջում Արամը ներողություն խնդրեց իր ասածների համար, բայց հարց է ծագում, ինչո՞ւ Գոհար Գասպարյան ջան: Բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ Արամն առանց Գոհարի հետ քննարկամ չէր կարող նման որոշում կայացնել: Արդյուքում Կոնչիտան հաղթող դուրս եկավ, իսկ վերջում էլ Արամը ստիպված եղավ գրկախառնվել թրաշով «գեղեցկուհու» հետ:

Կոնչիտայի ուսերին հայկական դրոշ դնել

Հիշում եք, երբ անցյալ տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում էր «Genealogy» խումբը, թվում էր՝ «անվնաս» խումբ է, բայց Գոհար Գասպարյանն այս անգամ էլ ամեն ինչ հարամեց, երբ թույլ տվեց Եսային Կոնչիտա Վուրստի ուսերին հայկական դրոշ դնի: Դա հերիք չէր, Գոհարը նաև առաջարկում էր խմբակային սելֆի անել: Իսկ ի՞նչ ստացվեց արդյունքում. սկանդալ, երբ Կոնչիտան արհամարական դեմքի արտահայտությամբ հանեց ուսերից դրոշը և պարզապես հեռացավ: Գոհա՛ր, Հայաստանի դրոշը պարծանք է, ոչ թե փալաս:

Լեռնային Ղարաբաղի դրոշը ցույց չտալը

Այս տարվա Եվրատեսլը ևս առանց սկանդալների չանցավ. նախ, որ Իվետայի զգեստը պարզվեց բավականին էժան էր և այն նման էր Ադրբեջանցի մասնակցի զգեստին: Լավ, սա մի կերպ մարսեցինք, իսկ Լեռնային Ղարաբաղի դրոշի պահն այդպես էլ չներվեց: Մեր պատվիրակությունը գիտեր, որ դրոշը բարձրացնելու դեպքում նրանց կվորակազրկեն: Ինչ ունենք մենք այսօր՝ 7-րդ տեղ ու ոչ մի կարևոր բան: Բայց ի՞նչ կլիներ, եթե եզրափակչում Իվետան բարձրացներ դրոշը. դրա մասին երբեք և ոչ ոք չէր մոռանա, իսկ Հայաստանի մասնակցի մասին դեռ երկար կհիշեին:

Առանց մրցույթ մասնակցին ընտրելը

Կարծում եմ՝ շատերն են հիշում այն գեղեցիկ ավանդույթը, երբ «Առաջին ալիքը» համերգ էր կազմակերպում, որտեղ ներկայանում էին Եվրատեսիլին հայտ ներկայացած հայ արտիստները: Իրականում դա մեծ տոն էր հայաստանցիներ համար, որը ցավոք հիմա վերացել է, ինչպես և Եվրատեսիլի տոնը: Հարգելի՛ Գոհար Գասպարյան, գուցե ժողովուրդը ի՞նքը որոշի մասնակցի ընտրությունը, այլ ոչ թե դուք:

Kaktussblog