Մոսկվաբնակ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանը այսօր՝ հուլիսի 4-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս կապակցությամբ վերջինս իր Instagram-ում լուսանկար է հրապարակել և հհուզիչ գրառում կատարել:

«Շնորհավոր ծնունդս: Այս օրը ես միշտ տխուր եմ լինում: Մանուկ հասակում միշտ մի ամբողջ տարի սպասում էի հուլիսի 4-ին, որպեսզի վերջապես ծննդյանս օրը գա, որպեսզի հագնեմ ամենագեղեցիկ զգեստը, տոն կազմակերպեմ և ստանամ նվերներ:
Տարիները անցնում են, իսկ ներսումս ոչինչ չի փոխվել: Հեհե, կատակում եմ:

Որքան տարիները անցնում են, այնքան ավելի քիչ եմ այդ ամենը ուզում: Ուզում եմ սեր, քնքշանք, հոգատարություն և երեխաներ:

Թող այդ ամենը կատարվի, շնորհավոր ծննդյանս օրը»: