MTV.am-ն արդեն Հայաստանում է և մենք նշում ենք մեր տարեդարձը

Հուլիսի 7-ին «Opera Suite» հյուրանոցի 13-րդ հարկում՝ Sky Bar-ում կնշենք MTV.am հայկական երաժշտական հեռուստաալիքի գործունեության 9-ամյակը, ինչպես նաև պաշտոնական գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության փաթեթում հեռուստաընկերության հեռարձակումը Հայաստանի տարածքում:

Միջոցառմանը հրավիրված են հայկական էստրադայի ամենահայտնի աստղերը, բլոգերները, ինչպես նաև հեռուստաընկերության պաշտոնական գործընկերները՝ «Ռոստելեկոմ», Opera Suite, Armenia Wine, Mezzo Production, Фотоателье Марашлян, Rossi Cakes ընկերությունների ներկայացուցիչները:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես կգան այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են՝ Գրիգոր Կյոկչյանը, Վարդան Բադալյանը, Դալիթան, Գևորգ Այվազյանը և այլոք:

Երեկոն վարելու է Հրանտ Գզարարյանը: