Հոկտեմբերի 8-ին «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի ունեցավ ArmMode Fashion նախագծի 4-րդ ցուցադրությունը: Նախագծի նպատակն է քաջալերել և ոգևորել նորաձևության աշխարհում առաջին քայլերն անող դիզայներներին՝ ավելի եռանդով սովորելու և ստեղծագործելու համար, ինչպես նաև նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը: 

Այս անգամ ցուցադրությունն ընթացավ «Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական հագուստ և ըմպում հայկական գինի: Ընտրիր հայկականը. հայկականը նորաձև է» խորագրի ներքո:

Ցուցադրությանը ընթացքում ներկայացվեցին Սոնա Բաղդասարյանի, Ստելլա Աղաբեկյանի, Հռիփսիմե Բաղդասարյանի, Լիլիթ Դերձյանի, Ռուզաննա Բաղդասարյանի, Դիանա Սայրադյանի, Անահիտ Իսկանդարյանի՝ Լա Ֆեշոնիստա հայկական բրենդի, Միլա Կարապետյանի, Սիրանուշ Թադևոսյանի, Էմիլյա Մելիքյանի, Անի Չոպուրյանի, Տաթևիկ Եղիազարյանի, Մերի Թարխանյանի, Անի Մուրադյանի, Աննա Ավետիսյանի աշխատանքները, ինչպես նաև երգչուհի Աստղիկ Սաֆարյանի գլխարկների և Ժիրայր Ոսկանյանի արծաթյա զարդերի հավաքածուները:

Ցուցադրությանը ներկա էին հայ հայտնի ոճաբաններ, ինչպես նաև մի շարք պատվավոր հյուրեր: 

Լուսանկարները՝ Մարիամ Տաշչյանի: