Երեկ՝ նոյեմբերի 10-ին, կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի մեծ պրեմիերան, որի առաջին հանդիսատեսն էին ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, լրագրողները, կինոյի և թատրոնի աշխատակիցները և բազմաթիվ հայտնիներ։ Հանդիսատեսն այն կարող է դիտել նոյեմբերի 18-ից։

YN.am-ը ( Yerevan News – Երևան Նյուզ լրատվական կայք ) ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային և զրուցել ներկաներից մի քանիսի հետ:

Ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո հանդիսատեսի աչքերին արցունքներ էին: Մենք զրուցեցինք Մանո Գրիգորյանի հետ, ում ամուսինը՝ Սարգիս Գրիգորյանը «Երկրաշարժ» ֆիլմում մարմնավորել է գյումրեցի տղայի, ով հղի կնոջն այդ օրը հիվանդանոց է տանում՝ ծննդաբերելու:

«Բնականաբար տպավորությունս դրական էր, բավական հուզիչ էր, սա կարծում եմ այն թեմաներից է, որ յուրաքանչյուր հայի արյան մեջ է: Ճիշտ է, ես այդ տարիներին փոքր եմ եղել, բայց այն մեր ուղեղների, մեր պատմության ու արյան մեջ է։ Ֆիլմը շատ հուզիչ էր և ուրախ եմ, որ նման ֆիլմ ընդհանրապես նկարահանվել է․ այն մեզ համար շատ կարևոր է, ապագա սերունդների համար նաև, որ տեղյակ լինեն և հիշեն տեղի ունեցածը։ Շատ կարևոր էր, որ մեր պատմությունը հասանելի լինի նաև օտարերկրացիների համար։ Ցավալի էր... կային շատ էմոցիոնալ պահեր, նաև բացասական պահեր, որոնք իմ սուբյեկտիվ կարծիքով չպետք էր ներառել ֆիլմում։ Դրանցից ամենաէականը գողության պահերն էին, որոնց մասին չպետք էր խոսել, որովհետև ֆիլմն իր սյուժետով այլ էր և այդ տեսարանները մի փոքր խանգարում և շեղում էին գլխավոր, կարևոր թեմայից»,- ասաց դերասանուհին։

Պատասխանելով Օսկար մրցանակաբաշխության հետ կապված իրադարձությունների մասին մեր հարցին, նա ասաց.

«Ինձ թվում էր դա ավելի շատ քաղաքական բնույթ էր կրում, որ չներկայացվեց։ Բաներ կան, որ մենք չգիտենք, քանի որ լուսաբանվում է այն, ինչը հարկավոր է, որ իմանա հանրությունը։

Դերասանական խաղը շատ պրոֆեսիոնալ որ, ուղղակի ուզում էի հասկանալ ինչու ռուսներ։ Փորձո՞ւմ էին հայերի և ռուսների կապը ամրապնդել․․․ ես կարծում եմ էլի ավելի շատ հետաքրքիր պատմությւոններ կարող էին լինել, որոնք կապված կլինեին հենց մեր հայրենակիցների հետ, պարզապես կարծում եմ սա ևս մի քայլ էր հայերի և ռուսների կապը ամրանդելու համար»։