Երգչուհի Արևիկ Ալավերդյանի լուսանկարը ևս այդ ցուցակում էր. վերջինս BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ բացարձակ անտարբեր է. «Իմ կարծիքով՝ այն մարդը, ով այդպիսի էջ է բացել ու իր ժամանակը տրամադրում է մարդկանց վատաբանելուն, լուրջ հոգեկան շեղումներ ունի: Պարապ մարդու գործ է, և այդպես փորձում են ինքնահաստատվել»:

Արևիկը չի թաքցնում, որ ժամանակին պլաստիկ վիրահատության է դիմել. «Վիրահատությունը մեկն է եղել իմ կյանքում, կարծում եմ՝ դա թաքցնելն անիմաստ է, որովհետև ակնհայտ է»:

 

Իսկ այն հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է բողոքել, երգչուհին պատասխանեց. «Եթե իրոք ոստիկանությունը խառնվել է և նրանց հաջողվի գտնել հեղինակին և պատժել, միայն ուրախ կլինեմ, բայց եթե նույնիսկ նման բան չլինի, ես չեմ մտածի ո՛չ հեղինակի, ո՛չ այդ էջի մասին: Կարծում եմ՝ հայտնիների հետ մշտապես եղել են և կլինեն նման բաներ, և հնարավոր չէ բոլորի հետևից ընկնել և պատասխան պահանջել: Նման մարդիկ միայն խղճահարություն են առաջացնում»,- եզրափակեց Արևիկը: