Ավարտվեց Առաջին ալիքով հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագիծը: Հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Տաթև Ասատրյանը՝ արժանանալով ամենակարող երգչի կոչմանը։ Հիշեցնենք, որ Տաթևիկն այս նախագծից առաջ մասնակցել է «Ժողովրդական երգիչ», «X factor», «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծերին, բայց երբեք մինչև եզրափակիչ չի հասել: Տաթևը Արմավիրից է, երգում է մանկուց, սովորել է Արմավիրի արվեստի ուսումնարանում, Երգի պետական թատրոնում: