Կույսերը սեթեւեթող հայացք ունեն, իսկ նրանց աչքերը միշտ մաքուր եւ անմեղ են:

Կարիճները մուգ աչքեր են ունենում, որոնք պարզապես քաշում են դեպի իրենց:

Աղեղնավորներն առանձնանում են «կայծով» աչքերով: Նրանց հայացքը ծիծաղկոտ է:

Այծեղջյուրները հիմնական մուգ աչքեր են ունենում՝ սեւեռուն հայացքով:

Ջրհոսներին կարելի է ճանաչել խելացի աչքերի մտածկոտ կամ ցրված հայացքով:

Կշեռքները երազկոտ, փափուկ հայացք ունեն՝ մասամբ դեպի երկինք ուղղված:

Խեցգետինները լուրջ մարդիկ են: Նրանց հայացքում, ինչպես նաեւ ուղեղում, բազմաթիվ ծրագրեր կան:

Առյուծներն ունեն մագնիսական հայացք, որն ուշադրություն է գրավում:

Խոյերը թափանցող, «կրակոտ» հայացք ունեն:

Երկվորյակներին հեշտությամբ կարելի է ճանաչել սեթեւեթող հայացքից՝ զրնգուն ծիծաղի համադրությամբ:

Ձկները հիմնականում մելամաղձոտ կամ խորհրդավոր հայացք ունեն:
Ցուլերը թավշե հայացքով արտահայտիչ աչքեր ունեն:

Ամփոփելով այս փոքրիկ հետազոտությունը՝ կարելի է պնդել, որ աչքերի գույնը կապ ունի բնավորության հետ:

Աչքերից կարելի է դատել ոչ միայն այդ պահին մարդու զգացմունքների մասին, այլեւ պատկերացում կազմել նրա հոգեւոր հատկանիշների մասին: Բայց ինչպիսին էլ լինի ձեր աչքերի գույնը, հիշեք, որ կատարելագործման ուղին բաց է բոլորի համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է պարգեւել մարդուն բնությունը: