Ոճաբանները վաստահեցնում են, որ «փոքրիկ սև զգեստ» պետք է լինի ցանկացած կնոջ զգեստապահարանում: Իսկ կարող եք արդյոք լուսանկարներից գուշակել, թե այս 9 բրենդային զգեստներից որն է ամենաթանկը:
Ահա զգեստների իրական արժեքները:
№3 զգեստն այս շարքի մեջ ամենաէժանն է` արժե 48 դոլար, պատկանում է BP ապրանքանիշին:
№8-ը French Connection ապրանքանիշի է, արժե 88 դոլար:
№7-ը Chelsea28 ապրանքանիշի է, արժե 139 դոլար:
№9 ժանյակե զգեստը պատկանում է Adrianna Papell ապրանքանիշին, արժեքն է 220 դոլար:
№2 տոնական զգեստը կրում է Halston Heritage անվանումը, արժե 445 դոլար:
№6-ը Michael Kors է, արժե 895 դոլար:
№4 խիստ զգեստը Herve Leger ապրանքանիշի է, արժեքն է` 1390 դոլար:
№5-ը Anthony Vaccarello է, իսկապես թանկ արժե, սակայն այս ցուցակում ամենաթանկը չէ` 2175 դոլար:
№1 սև զգեստն այս ցուցակում ամենաթանկարժեքն է` 3490 դոլար, և դա զարմանալի չէ, քանի որ այն պատկանում է լեգենդար Valentino-ի հավաքածուին: