Ալինա Մարտիրոսյանի կյանքն ամուսնությունից հետո տարօրինակ կերպով է զարգանում: Ալինան սկսել է գումարի խնայողության համար գովազդել իր կյանքում կատարվող ամեն ինչ. գովազդի դիմաց մեծացնում է շուրթերը, տատուաժ անում հոնքերը, դեմքի մազահեռացում անում, նույնիսկ մազերն է անվճար կտրում ու դա մեծ սիրով գովազդում իր՝ արդեն գովազդային վահանակ հիշեցնող էջերում: Տպավորություն է ստեղծվում, որ մի օր էլ Ալինան մեքենայի անիվ գովազդելու առաջարկ է ստանալու կամ ճակատին գրելու է՝ «Ձեր գովազդը կարող է լինել այստեղ»:


Հիմա էլ Ալինան գնացել է արհեստական թարթիչներ աճեցնելու ու մենք բոլորս իմացանք այդ մասին:

Այս կինը չի ամաչում ու ժպիտը դեմքին ցույց է տալիս իր արտաքինի արհեստական միջամտությունների օրեցօր աճող թիվը: Եվ ինչպես երևում է կանգ չի առնելու…

Նյութի աղբյուր՝ https://kritikonline.wordpress.com/2016/12/21