Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի «Կենտ զույգ» ներկայացումը կրկին վերսկսում է իր ճանապարհը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը պատմեց ներկայացման դադարի պատճառների և վերսկսման մասին.

«Նախ պետք է ասեմ, որ ընդմիջումը պայմանավորված էր նրանում, որ արդեն խաղացել էինք տասը ներկայացում: Նախատեսված էր, որ նույն ներկայացումը պետք է բեմադրվեր ԱՄՆ-ում, սակայն իմ մեկնելը չհաջողվեց, ուստի Արմանը այնտեղ փոփոխված վերանգրով մի քանի ներկայացում առանց ինձ ներկայացրեց»,- նշեց Սոսն ու ավելացրեց.

«Ինչ վերաբերվում է վերադարձին, պետք է ասեմ, որ բավականին շատ էին հետաքրքրվողները, թե իմ, թե Արմանի սոցիալական էջերին անընդհատ գրում էին ու հարցնում, թե ե՞րբ ենք կրկին խաղալու «Կենտ զույգ»-ը: Էլ չասեմ, որ Դրամատիկական թատրոնի տոմսարկղի աշխատակիցները ևս փաստում են, որ անընդհատ զանգում էին ու

հետաքրքրվում: Վերադարձը պայմանավորված էր նաև նրանով, որ սա իր կյանքը դեռևս

լիովին չապրած ներկայացում էր, կարծես թե կիսատ էր մնացել ու պետք էր ավարտին հասցնել»