Արդի աշխարհում մկանուտության եւ կանացիության սահմաններն ավելի են ջնջվում, որի մասին է նաեւ վկայում արտացոլող եւ միտում հաղորդող Instagram-ում ավելի մեծ տարածում ստացող «կատուներով տղաներ» (#guyswithcats) հեշթեգը: Ավստրալացի հետազոտող Ռոյ Մորգանը հաշվել է, որ իր երկրում 2,3 մլն մարդ սկսել է կատու պահել, որոնցից 1 միլիոն մարդը տղամարդ է, այսինքն՝ գրեթե կեսը: Նաեւ պարզվել է, որ կատու ունեցող տղամարդիկ միջինում ավելի շատ են վաստակում, նրանց շրջանում 29 տոկոսով ավելի հազվադեպ են հոմոֆոբներ հանդիպում, նշում է «Կորեսպոնդենտ»-ը:

Դրանից զատ, կատու ունեցողների մոտ 70 տոկոսը միայնակ չէ, ինչպես ընդունված է կարծել: Նրանց մեծ մասն իրենց ինտելեկտուալ է համարում: Սակայն կատու ունեցողների ֆենոմենը մինչ օրս հետազոտված չէ, այդ թվում՝ նրա գենդերային բաղկացուցիչը: Բայց եթե դիտարկենք Facebook-ի այնպիսի հայտնի միությունները, ինչպիսին է It’s Okay to be a Cat Guy (Նորմալ է կատու սիրող լինելը), ապա պարզ է դառնում, որ «ուժեղ անկախ կնոջ», միայնակ կույսի կերպարը, որը կատուների հետ է ապրում, ավելի շուտ կարծրատիպ է, այլ ոչ թե միտում:

Հավանաբար կատու պահող տղամարդու կերպարը բացասական երանգ է ստացել անցյալ դարի սկզբին, երբ ԱՄՆ-ում սուֆրաժիստուհիների շարժման դեմ քարոզչությունում օգտագործում էին կանացի հանդերձանքով կատուների՝ նրանց անլրջությունը ցույց տալու համար: Կատու ունեցող տղամարդիկ ներկայանում են ոչ միայն համացանցում: Ցուցադրական է դարձել Vanity Fair-ի համար նկարահանված կարճամետրաժ ֆիլմը, որտեղ ժամանակակից սեքս խորհրդանիշ Քրիս Հեմսվորթը ներկայանում է կատուների շրջապատում:

Ֆլիներսի համալսարանում սոցիոլոգիայով զբաղվող բժիշկ Խեզեր Ֆրեյզերը ABC News-ին ասել է, որ կատուների հանդեպ սերը ժամանակակից տղամարդկանց թույլ է տալիս ցույց տալ իրենց մեղմությունը եւ բարությունը՝ հնարավորություն, որը նախկինում նրանց հաճախ չէր ընձեռվում: