Խոյ՝ գործնականություն և մինիմալիզմ

Խոյերը բավականին եռանդուն մարդիկ են և ունակ են մի քանի գործ միանգամից անել՝ ճանապարհորդել, նոր վայրեր ուսումնասիրել։ Նրանք սիրում են պրակտիկ և քանակով քիչ իրեր։ Խոյերի համար իրերը պետք է առավել ֆունկցիոնալ լինեն, իսկ բնակարանը՝ ոճային, հարմար և օդով լցված։

Ցուլ՝ էկոլոգիապես մաքուր և հարմարավետ

Ցուլերը շատ համառ են, այնպես որ եթե որոշել են ստեղծել իդեալական ինտերիեր, ապա ոչ մի դեպքում չեն հրաժարվի այդ գաղափարից։ Նրանք չեն շտապում լցնել բնակարանը ոճային կահույքով, այլև ընտրում են այն ըստ որակական հատկանիշների, քանի որ ինտերիերը դարեր շարունակ պետք է ծառայի իրենց։ Ցուլերը աշխատում են օգտագործել էկոնյութեր, և իրենց խորթ չեն այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են պրովանսը, քանթրին և այլ գյուղական և էթնո-ոճերը։

Երկվորյակներ՝ փոփոխականություն և տարածություն

Երկվորյակները միշտ ինչ-որ տեղ վազում են և հետևում են նոր միտումներին։ Այս մարդիկ գերադասում են շատ տարածություն և ազատություն, այդ պատճառով էլ իրենց լավ են զգում լոֆթ ոճի ընդարձակ պատուհաններով բնակարաններում։ Նաև ողջունում են ցանակացած տեսակի փոփոխությունները՝ թե դեկորի, թե տեքստիլի առումով։ Մի զարմացեք, եթե մի օր կայցելեք Երկվորյակին և չեք գտնի այտեղ ոչ մի ծանոթ իր։

Խեցգետին՝ հանգստություն և հարմարավետություն

Խեցգետիններն ամենից շատ գնահատում են հարմարավետությունը։ Նրանց խորթ են աղմկոտ երեկույթները, և սեփական տանը իրենք փորձում են ստեղծել այն մթնոլորտը, որտեղ հարմար կլինի մտերիմների հետ շփվելը։ Նրանց ինտերիերում հաճախ գերիշխում է մոխրագույնի, կանաչի և երկնագույնի երանգով թեթև գունային գամման, իսկ կահույքը Խեցգետինները նախընտրում են կլորացված եզրագծերով։

Առյուծ՝ փայլ և շքեղություն

Առյուծները նախընտրում են շքեղ ինտերիերները։ Սիրում են պարբերաբար ընդունելություններ կազմակերպել իրենց տանը, իսկ տան կենտրոնը համարում են հյուրասենյակը, որտեղ պարտադիր պետք է լինի բուխարի։ Առյուծները աշխատում են ընտրել իրենց տան համար նորաձև և ամուր կահույք բնական նյութերից, նաև սիրում են շքեղ աքսեսուարներ։

Կույս՝ ուշադրություն դետալների նկատմամբ

Կույսերն անընդհատ վերլուծում են այն, ինչ հանդիպում է իրենց ճանապարհին, իսկ դա նշանակում է, որ իրենց ինտերիերը չի կարող լինել առանց անձնական անկյունի։ Կույսերի համար կարևոր են դետալները։ Մեծ ուշադրություն են դարձնում լուսավորությանը։ Իրենց ինտերիերում գոյություն ունեն լուսավորության բազմաթիվ սցենարներ և ամեն մեկը որոշակի ֆունկցիա է կատարում։ Կույսերի բնակարանների դեկորի համար պատասխանատու են տարօրինակ, հաճախ լուրջ փիլիսոփայական ենթատեքստով նկարները։

Կշեռք՝ անհոգություն և էլեգանտություն

Կշեռքի նշանի ներքո ծնված մարդիկ երբեք չեն օգտագործի վիթխարի և տարօրինակ իրեր իրենց ինտերիերում։ Նրանց ավելի բնորոշ են կահույքի էլեգանտ տարրերը, ինչպես, օրինակ, կարմիր փայտից աթոռները կամ պահարանները՝ բարակ ու նուրբ փորագրված ոտիկներով։ Կշեռոները սիրում են նրբություն ամեն ինչում, և իրենց տարածությունը ծանրաբեռնված չէ, իսկ տանը եղած կահույքի մասերը՝ հեշտ տեղափոխվող։

Կարիճ՝ նորաձևություն և տիեզերք

Որքան էլ յուրօրինակ է թվում Կարիճի ինտերիերը, այն միշտ պետք է մեկ ոճի մեջ լինի. տարածությունն այնպես դասավորել, որ նրանում ենթագիտակցորեն առկա լինեն խորությունն ու անծայրածիրությունը։ Ամբողջ բնակարանը՝ միջանցքը, ննջարանը, հյուրասենյակը, սանհանգույցը, պետք է պարուրվի մեկ գույնով, դեկորով, հատակի կամ առաստաղի ծածկույթով՝ ակնարկելով, կարծես, որ հայտնվել ես լաբիրինթոսում, կամ նույնիսկ անձավներում։

Աղեղնավոր՝ պարզություն և շարժունակություն

Աղեղնավորները ծայրահեղ ակտիվ մարդիկ են և շատ են սիրում շրջագայել, և իրենց բնակարանը կահավորելու իմաստ բացարձակ չկա։ Իրենց սրտով կլինի հնաոճ կոմոդը որտեղ կարելի է դասավորել հին և նվիրական հուշանվերները և ծալվող կահույքը։

Այծեղջյուր՝ ամրություն և պահպանողականություն

Այծեղջյուրներին խորթ են թրենդերն ու նորամուծությունները։ Նրանք ավելի շուտ կսկսեն գնել պատվերով պատրաստված իրերը և համբերատար սպասել այդ իրերի առաքմանը։ Իրենց տան կահույքի ամեն տարրը դարեր շարունակ կծառայի։ Փայտից կամ բնական կաշվից պատրաստաված ամուր կահույքը իրենց ընտրությունն է։ Այծեղջյուրները նաև գերադասում են իրենց ձեռքով տուն կառուցել, քան գնել պատրաստի բնակարան։

Ջրհոս՝ բազմազանություն և վառ գույներ

Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ բազմակողմանի են՝ այսօր սիրում են մի բան, իսկ վաղը՝ մեկ այլ․․․և ինտերիերը ձևավորելիս Ջրհոսները ձգտում են ձևափոխվող կահույք պատվիրել և տարատեսակ գործվածք գնել։ Ջրհոսները պաշտում են մանր դետալները և աքսեսուարները, որոնք իրենց բազմազանությամբ ուրախացնում են Ջրհոսին։

Ձկներ՝ մշակույթ և աքսեսուարներ

Ձկները ռոմանտիկ մարդիկ են, սակայն հակված են տխրությանը։ Նրանք ընտանեկան հանգստի կարիքն ունեն։ Ինտերիերը պետք է հանգիստ երանգներով ձևավորված լինի՝ սպիտակը, մարմնագույնը, դեղինը, երկնագույնը և կանաչը իրենց ինտերիերին հարմար գույներն են։ Ձկները չափազանց մաքրասեր են, և այդ իսկ պատճառով իրենց տունը ծանրաբեռնված չէ կահույքով և զարդարանքով։ Այս նշանի ներկայացուցիչները տարածության և օդի կարիքն ունեն։