Նոր մեքենա գնելուց առաջ լավագույն մոդելի ընտրությունը դառնում է պատասխանատու զբաղմունք։ Ոչ ոք չի ցանկանում գնել գեղեցիկ մեքենա, որը սկզբում կուրախացնի, իսկ հետո արագ շարքից դուրս կգա։ Այդ իսկ պատճառով ոլորտի լրագրողները կազմել են իրենց դասերում վատագույն մեքենաների վարկանիշը։ Գնահատման ժամանակ հաշվի են առնվել ճանապարհային փորձությունները, հուսալիությունը, վարելիս հաճելի լինելն ու անվտանգությունը։

Ամենացածր սպառողական որակներով 2016 թվականի ավտոմեքենաների վարկանիշը թույլ կտա ավտոմոբիլիստներին կողմնորոշվել ապագա մեքենայի ընտրության հարցում։

Սուբկոմպակտ ավտոմեքենա. Mitsubishi Mirage

 

Կոմպակտ հեթչբեք. Fiat 500L

 

Կոմպակտ սեդան. Chrysler 200

 

Լյուքս դասի ավտոմեքենա. Mercedes-Benz CLA250

 

Լյուքս դասի սեդան. Lincoln MKS

 

Շքեղ կոմպակտ SUV. Land Rover Discovery Sport

 

Մեծ, շքեղ SUV.Cadillac Escalade

 

Մինիվեն. Chrysler Town & Country

 

Հիբրիդային ավտոմեքենա. Mitsubishi I-MiEV