MAXIM ամսագիրը հրապարակել է Instagram-ի ամենասեքսուալ և հայտնի օգտատերերի վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել աշխարհահռչակ մոդելներ, դերասանուհիներ։

10. Քենդիս Սվեյնփոլ (ավելի քան 3.4 միլիոն հետևորդ)
28-ամյա սուպերմոդելը, որը Victoria’s Secret-ի առաջին «հրեշտակն» է Հարավային Աֆրիկայից, կարիերան սկսել է 15 տարեկանում։ Հայտնվել է մի շարք հայտնի ամսագրերի շապիկներին, որոնց թվում են՝ Vogue, Elle, Muse, Marie Claire, GQ, Cosmopolitan և Harper’s Bazaar։

9. Թեյլոր Հիլ (ավելի քան 3.6 միլիոն հետևորդ)
20-ամյա Թեյլորն այսօր Victoria’s Secret-ի ամենաճանաչված «հրեշտակներից» է։ Նա դարձել է մի շարք ապրանքանիշների՝ DKNY, H&M, D&G, River Island, դեմքը և մասնակցել նորաձևության լավագույն ցուցադրություններին։

8. Ժիզել Բունդհեն (ավելի քան 3.8 միլիոն հետևորդ)
36-ամյա Ժիզելն այսօր աշխարհի ամենահայտնի բրազիլացի սուպերմոդելն է, որը նկարահանվել է նաև ֆիլմերում։

7. Քրիսի Թեյգեն (ավելի քան 4.8 միլիոն հետևորդ)

6. Վիկտորյա Բեքհեմ (ավելի քան 5.1 միլիոն հետևորդ)
Մի ժամանակ Վիկտորյա Բեքհեմը եղել է Spice Girls խմբի ամենահայտնի անդամներից մեկը, իսկ այսօր նա գործարար կին է, մոդել, դերասանուհի, դիզայներ։

5. Էմիլի Ռատակովսկի (ավելի քան 5.6 միլիոն հետևորդ)
25-ամյա ամերիկացի մոդելը և դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել Ռոբին Թիքի տեսանյութում թոփլես նկարահանվելուց հետո։ Աղջիկը ֆիլմերում նկարահանվել է վաղ տարիքից։

4. Բելլա Հադիդ (ավելի քան 5.8 միլիոն հետևորդ)
Բելլան ընդամենը 20 տարեկան է, սակայն Daily Front Row-ն նրան արդեն ճանաչել է «Տարվա մոդել»։ Հադիդը սկզբում հաջողությամբ զբաղվել է ձիավարությամբ, նույնիսկ նախատեսել է մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն նվիրել է իրեն մոդելի կարիերային։

3. Հեյլի Բոլդուին (ավելի քան 5.9 միլիոն հետևորդ)
Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը՝ 20-ամյա Հեյլին, չի շտապում շարունակել հայտնի դինաստիայի գործը։ Նա ցանկացել է բալետի պարուհի դառնալ, սակայն ոտքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել մոռանալ բեմի մասին։

2․ Կառա Դելևին (ավելի քան 14.3 միլիոն հետևորդ)
24-ամյա Դելևինը մի շարք տիտղոսներ ունի՝ «2012թ․ մոդել», «նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը», «շոու-բիզնեսի ամենաազդեցիկ հազար գործիչներից մեկը»։ «Աշխարհի 50 սուպերմոդելների» վարկանիշում, որը կազմել է Models.com պորտալը, Կառան զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

1. Ջիջի Հադիդ (ավելի քան 16 միլիոն հետևորդ)
21-ամյա Ջիջին Tom Ford ապրանքանիշի դեմքն է և Victoria’s Secret-ի մոդել, ինչպես նաև հայտնի հեռուստահաղորդավար։ Նա նկարահանվում է տեսանյութերում, ստեղծում հագուստի սեփական ապրանքանիշ, նկարահանվում ֆիլմերում։