28-ամյա երգչուհի Ադելը տոներից առաջ գաղտնի օրինականցրել է հարաբերությունները 42-ամյա ընկերոջ՝ Սայմոն Կոնեկիի հետ, այս մասին գրում են արևմտյան ԶԼՄ-ները: Պապարացիները Լոս Անջելեսում լուսանկարել են Ադելին և Սայմոնին, որոնց երկուսի մատնեմատին ամուսնության մատանիներ են եղել:

Ավելի վաղ Ադելը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ամուսնանալ Սուրբ Ծնունդին՝ առանց կողմնակի մարդկանց ներկայության:

Ադելը և նրա ներկայացուցիչնեը հրաժարվել են մեկնաբանություն տալ այս կապակցությամբ: