Անրաժեշտ է՝
4 բաժակ բրինձ,
400 գ չամիչ,
100 գ ծիրանի չիր,
100 գ սալորաչիր,
50 գ դեղձի չիր,
4-5 ճաշի գդալ յուղ,
աղ՝ ըստ ճաշակի:
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը եւս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է: