Լիլիթ Մարտիրոսյանը՝ նույն ինքը Լիլի Մորտոն ժամանակին նորմալ արտաքինով աղջիկ էր և ոչնչով չէր տարբերվում մնացածից: Հիմա Լիլիին համարում են պլաստիկ վիրահատության No 1 զոհը Հայաստանում մենակ այն պատճառով, որ մարմնի ցանկացած մասը պլաստիկ միջամտության արդյունք է: Լիլին մի քանի լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, որտեղ նշում է քթի վիրահատության մասին, բայց նրա ամբողջ դեմքն է սիլիկոնից, որը եթե հանես, կարող ես մի ամբողջ անվադող դրանից պատրաստել: Լավ, եթե դեմքիդ վրա միայն աչքերդ են բնական մնացել, այն էլ ֆոտոշոփի միջոցով փոխում ես, ի՞նչ իմաստ ունի հեշթեգով գրել natural, եթե ոչ մի բնական բան չկա վրադ: Հիշու՞մ եք, առաջ քիթը տարօրինակ կերպով ֆոտոշոփ էր անում, հիմա արդեն վիրահատել է, և ինչպես հասկանում եմ, հաջորդն աչքերն են: