Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի գործողություն, որոնք կօգնեն կանանց ճառագել բարություն ու քնքշանք, սեքսուալություն ու նրբություն:

1. Պարբերաբար մերսումը մի հաճելի պրոցեդուրա է, որից կանայք չպետք է իրենց զրկեն: Այն կօգնի ձեզ հանգտացած ու խնամված զգալ:

2. Գեղեցկության սրահ այցելելը զարմանալի կերպով բարձրացնում է կանանց տրամադրությունն ու ինքնագնահատականը, ուստի պետք չէ խնայել գումարը և զրկվել նման հաճելի պրոցեդուրաներից:

3. Հարկավոր է շփվել այլ կանանց հետ, ուստի աշխատեք շատ ժամանակ անցկացնել ընկերուհիների շրջապատում:

4. Բացի այդ, կանայք պետք նաև շատախոս լինեն: Շատ հոգեբաններ ասում են, որ «կանայք մտածում են խոսելիս»:

5. Բնության գրկում հանգիստ զբոսնելը կօգնի հանգստանալ առօրյա կյանքի եռուզեռից:

6. Դրական հույզեր ստանալու համար հարկավոր է լսել սիրելի երաժշտությունը:

7. Փրփուրով լոգանք ընդունելը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար: Այս պրոցեդուրան օգնում է հանգստանալ և էներգիա է հաղորդում:

8. Բացի այդ, որքան էլ վատ կինը երգի, միևնույն է պետք չէ հրաժերվել այդ հաճույքից: Ձայնի միջոցով բոլոր բացասական հույզերից ազատվելը շատ օգտակար է:

9. Գնումներ կատարելը նույնպես ամենաօգտակար զբաղմունքներից է կանանց համար:

10. Աշխատեք նաև հաճախ պարել հայելու առջև: Ընդ որում՝ կապ չունի թե ինչպես՝ ռիթմիկ, սահուն, թե սեքսուալ շարժումներով:

11. Կանայք պետք է ժամանակ առ ժամանակ կիսաշրջազգեստ և շրջազգեստ կրեն, քանի որ
հենց նմանատիպ հագուսով են նրանք իրենց կանացի ու սեքսուալ զգում: