Marketium,ru կայքն առաջարկում է թեստ, որը կարող է օգնել գույների միջոցով հասկանալ, թե զգացմունքային ինչ վիճակում եք գտնվում։ Ընտրեք գունային համադրությունը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։ Եթե ընտրել եք 1-ին համարի ներքո գտնվող գունային համադրությունը, բավական իմպուլսիվ մարդ եք։

Դա ոչ միշտ է օգնում ձեզ, քանի որ երբեմն հանգեցնում է կոնֆլիկտային իրավիճակների։ Միշտ պաշտպանում եք ձեր կարծիքը՝ չնայած դրանից հետո հաճախ եք նյարդայնանում և ապրումներ ունենում։ Մարդկանց կարող է թվալ, թե զգացմունքներ չունեք, բայց դա այդպես չէ։ Դուք ուժեղ և անկախ մարդ եք։ Եթե ընտրել եք 2-րդ համարի ներքո գտնվող գունային համադրությունը, ապա ձեր էմոցիոնալ վիճակում հաճախ ներդաշնակություն է առկա։ Կարողանում եք դրան հասնել տարբեր ճանապարհներով։

Երբեմն ձեզ պարզապես մտերիմ մարդու ժպիտը բավական է՝ ցրելու համար բոլոր ապրումներն ու անհանգստությունները։ Չեք սիրում միայնակ լինել, քանի որ աշխարհում ամենաշատը սիրում եք ջերմություն նվիրել մտերիմներին և սիրելիներին և նրանցից ստանալ նույնը։ Եթե ընտրեք եք 3-րդ համարի ներքո գտնվող գունային համադրությունը, նշանակում է՝ զգացմունքները գերակայում են։ «Կիրք» բառը բնորոշում է ձեզ։ Սիրում եք ուրախանալ, շփվել մարդկանց հետ, նոր ծանոթություններ ձեռք բերել։ Տանել չեք կարողանում ձանձրույթը։