ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պատշգամբային ռոմանտիկ լուսանկարները երեկ մեծ աշխուժություն առաջացրեցին: Տիկին Հրանուշի կանացի կերպարն ու Ամիրյանի՝ ջենտլմենական դրսևորումներով լուսանկարները, սակայն միակները չեն, որոնք տիկին նախարարին հասարակությանը ներկայացրեցին բոլորովին այլ, ոչ պաշտոնական շղարշի ներքո: Ասեմ ավելին՝ տիկին Հակոբյանը շռայլ է այս հարցում: Նա պարբերաբար լուսանկարչական խցիկների առաջ հայտնվում է այնպիսի ոչ ստանդարտ իրավիճակներում, որ այդ լուսանկարները վայրկենական հեղեղում են հայկական տաղտուկ համացանցը.