Տղամարդիկ, դուք պետք է՝

1. Նրան հաճոյախոսություն անեք այն բանի համար, ինչը նա չի էլ կարծել, որ նկատել եք. օրինակ՝ նոր շրթներկի:

2. Ասեք, որ այս երգը/ֆիլմը ձեզ նրա մասին է հիշեցնում:

3. Առավոտյան նրան հաճելի հաղորդագրություն ուղարկեք:

4. Հիշեք նրա մոր ծննդյան օրը:

5. Նկատեք նոր սանրվածքը:

6. Հարցնեք, թե ինչպես է անցել նրա օրն ու ուշադիր լսեք:

7. Մեքենայով ճամփորդելիս նրա սիրած երաժշտությունը միացնեք:

8. Թույլ տաք ձեր հեռախոսում հանգիստ լուսանկարներ նայել:

9. Ձեր պահարանում նրա իրերի համար դարակ ազատեք:

10. Նրան օգնեք կարեւոր որոշումներ կայացնել:

11. Ձեր ընտանիքի հետ տոնական ընթրիքի հրավիրեք:

12. Նրան գեղեցկուհի կոչեք:

13. Սոցցանցի ձեր էջում նրա հետ համատեղ լուսանկար հրապարակեք:

14. Սեքսի ժամանակ նայեք նրա աչքերի մեջ:

15. Մարդկանց մոտ բռնեք նրա ձեռքը: