Ներդաշնակ կերպար

Տղամարդու ընկալմամբ կինը միշտ գեղեցիկ կլինի, եթե ունի վառ արտահայտված ԿԱՆԱՑԻ ՈՒՐՎԱԳԻԾ, եւ, իհարկե, թագավորական քայլվածք:
Դեռ ոչ ոք գռեհկությամբ եւ անճաշակությամբ տղամարդկանց վրա որեւէ ազդեցություն չի թողել: Տղամարդկանց մեծ մասին դուր են գալիս ճաշակով հագնված կանայք: Ոչ պատշաճ վայրերում սպորտային հագուստը, տձեւ ջինսերը եւ նմանատիպ այլ հագուստը նույնպես տպավորություն չեն թողնում ուժեղ սեռի վրա:

Գեղեցիկ դեմք

Շատ վառ դիմահարդարումը, մինչեւ ականջները հասնող «պոչիկները», վառ ներկած այտերը ոչ մի կերպ չեն համընկնում գեցղեցիկ կնոջ մասին տղամարդու պատկերացումների հետ: Այդ իսկ պատճառով, շատ տղամարդիկ ասում են, թե չեն սիրում դիմահարդարված կանանց:
Բայց եթե դուք ճիշտ դիմահարդարում ընտրեք, տղամարդը, նույնիսկ կարող է գլխի էլ չընկնել, որ դուք կոսմետիկա եք օգտագործել: Ճիշտ դիմահարդարումն այն է, որ ձեզ ավելի երիտասարդ, ավելի թարմ ու գրավիչ է դարձնում: Այն բնական է, օգնում է թաքցնել թերություններն ու ընդգծել ձեր դեմքի առավելությունները:
Դիմահարդարաման արվեստը նունպես իր տեխնիկան եւ օրենքներն ունի: Իմանալով դրանք՝ ցանկացած կին կարող է հաշված րոպեների ընթացքում վերափոխվել:

Ժպիտ

Ժպիտը գեղեցիկ կնոջ եւս մեկ սովորություն է: Ժպիտը զարդարում է ցանկացած մարդու, իսկ կանանց՝ հատկապես: Այնպես որ շրջապատին ուրախացրեք ձեր ժպիտով:
Տղամարդիկ նկատում ու գնահատում են կանանց, ովքեր իրենց գնահատում են: Չարաճճի կայծերն աչքերում, առողջ ծիծաղը, հմայիչ ժպիտը ձեզ կարող են շլացուցիչ դարձնել:

Հարուստ ներաշխարհ

Եւ, իհարկե, « գեղեցկությունը ծնվում է ներսից»: Հենց սիրով, լույսով լեցուն ու հարուստ ներաշխարհով կինն է անհավանական գրավիչ դառնում: