Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ քթի ձեւի եւ ազգային պատկանելության միջեւ կապը պատահական չէ: Նրանք ապացուցել են, որ մարդու քթի ձեւը որոշվում է կլիմայական գործոններով: Այս մասին գրում է Medikforum.ru-ն՝ վկայակոչելով Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցների հետազոտությունը:

Գիտնականների խոսքով՝ քթի հունական ձեւը, օրինակ, պայմանավորված է հենց կլիմայով, որի պայմաններում երկար ժամանակ ապրել են քթի նման ձեւ ունեցող մարդիկ: Դա վերաբերում է քթի ցանկացած ձեւին:

«Ի՞նչ կարելի է ասել ըստ քթի ձեւի: Շատ բան, այդ թվում՝ հասկանալ, թե կլիմայական ինչ պայմաններում են բնակվել մեր նախնիները: Սա կարող է օժանդակող գործոն դառնալ տարատեսակ հետազոտություններում»,- ամփոփել են հետազոտողները: