«Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպան Արծվիկը, վերջապես, երկրպագուների դատին հանձնեց «Fly with me» («Թռչիր ինձ հետ») եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը:

Այս տարվա հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները:

Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:

«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: