Ամուսնալուծված ու ամուսնալուծվող զույգերի շրջանում մի շարք հարցումներ իրականացնելով՝փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ամուսնալուծությունը կարելի է վերապրել նվազ ցավագին, քան դեպքերի մեծ մասում է տեղի ունենում։ Պարզվել է, որ դրա համար պետք է տոն կազմակերպել, հայտնում է Svopi–ն

Ամբողջ աշխարհում հիմա պոպուլյար է դառնում ամուսնալուծությունների կապակցությամբ վառ ու տպավորիչ տոն կազմակերպելու նորամուծությունը։ Հոգեբանները նշում են, որ ամուսնալուծությունը տխրության առիթ չէ։ 35-ն անց կանանց շրջանում իրականացված հարցման արդյունքներով փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ապահարզանը կարելի է դիտարկել որպես կյանքի նոր փուլ։ Հայտնի է, որ ոչ բոլոր ամուսնություններն են երջանիկ ու ներդաշնակ։ Հոգեբանները խորհուրդ են տալիս բաժանվել, եթե մարդիկ կորցրել են իրենց կապը զուգընկերոջ հետ, ու զգում են, որ այդ ամուսնությունը խոչընդոտում է իրենց զարգացմանը։