1. Հապճեպ եզրահանգումներ անելու սովորություն

Մեզ հաճախ թվում է, թե մենք նախապես գիտենք ինչ եւ ինչպես տեղի կունենա եւ սկսում ենք գործել՝ համաձայն ապագայի մասին մեր սխալ պատկերացման: Իրականում, կյանքը սիրում է անակնկալներ մատուցել, որոնց մասին անգամ դժվար է ենթադրել, ուստի պետք չի հիմնվել ձեր հապճեպ եզրահանգումների վրա: Սխալ է նաեւ մտածել, թե մենք գիտենք մարդկանց քայլերի պատճառներն ու հետագա գործողությունները: Դա սխալ է եւ հաճախ է կոնֆլիկտների հանգեցնում:

2. Իրադարձությունները ողբերգականացնելու սովորություն

Պետք չէ չափազանցնել մանր անհաջողությունները, ինչ-որ մանրուքներից տխրել: Այդպիսի վարքագծի դեպքում տագնապ է առաջանում, ինչը չի թողնում մեզ հաջողակ լինել կյանքում:

3. Կարծրատիպեր եւ պիտակներ ստեղծելու սովորություն

Երբ փորձում ենք միանգամից ու մեկընդմիշտ որոշել իրերի էությունը՝ կարող ենք չարաչար սխալվել: Իրականում, աշխարհում ամեն ինչն ահամեմատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, ուստի չարժե ամեն ինչ մեկ շրջանակի մեջ տեղավորել:

4. Ամեն ինչ «սեւի եւ սպիտակի» բաժանելու սովորություն

Կյանքի գունային ներկապնակում կան հազարավոր գույներ, եւ «ամեն ինչ կամ ոչինչ» ստանալու ցանկությունը հանգեցնում է նրան, որ մենք դրանք պարզապես չենք նկատում: Իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ չեն լինում: Մեծ արվեստ է ուրախանալ նրանով, ինչ ունես:

5. Ընդհանրացնելու սովորություն

Մենք հաճախ են փորձում միտում գտնել մեր հաջողությունների ու ձախողումների մեջ: Իրականում, կրկնվող իրավիճակները ոչ մի բանի մասին դեռ չեն վկայում ու չարժե դրանցից ելնելով՝ ընդհանրացումներ անել: