Լոգանք ընդունելն ամենօրյա գործողություն է, որը մեզնից շատերը մեխանիկորեն են անում՝ առանց մտածելու, որ ինչ-որ բան սխալ են անում։ Adme.ru-ն ներկայացրել է դասական սխալներ, որոնք անում են լոգանք ընդունելիս։

1. Չափազանց տաք ջուր։ Տաք ջուրը մաշկը զրկում է խոնավությունից, հանգեցնում չորության։ Բացի այդ, տաք ջուրը վնասակար է ևս երկու պատճառով՝ այն մաշկից շատ ճարպ է հանում՝ այն դարձնելով անպաշտպան բակտերիաներից և վնասակար նյութերից։ Տաք ջուրը նաև արյան ավելորդ հոսք է առաջացնում, ինչը հանգեցնում է երկար ժամանակով կարմրության, բորբոքումների, մաշկի չորության։

2. Չափազանց երկար լոգանք։ Երկար ժամանակով լոգանք ընդունելը չորացնում է մաշկը, ինչի հետևանքով ռաջանում են քոր, թեփոտում։ Հիշեք՝ լոգանքը պետք է տևի մոտ 10 րոպե։

3. Շատ փրփրող միջոցների հաճախակի օգտագործում։ Ժամանակակից լվացող միջոցների բաղադրության մեջ մտնում են մի շարք ակտիվ նյութեր։ Եթե լոգանքի համար նախատեսված գելը շատ է փրփրում, նշանակում է՝ դրանում մեծ քանակով այդպիսի նյութեր են առկա։ Որքան շատ փրփուր է առաջացնում լվացող միջոցը, այնքան շատ է հեռացնում ճարպի պաշտպանիչ շերտը։ Դա հանգեցնում է մաշկի չորության և կոշտության։ Բացի այդ, եթե կան բժշկական ցուցմունքներ՝ հակաբակտերիալ միջոցներ օգտագործելու համար, կարիք չկա դրանք ամեն օր օգտագործել։

4. Հին և չչորացած ճիլոպի օգտագործում։ Միևնույն ճիլոպի երկարատև օգտագործումը մեծ ռիսկ է առողջության համար։ Թաց ճիլոպն իդեալական միջավայր է բակտերիաների և բորբոսի զարգացման համար։ Միևնույն ճիլոպը մեկ ամսից ավելի մի օգտագործեք։ Բացի այդ, օգտագործելուց հետո պարտադիր չորացրեք այն։

5. Չափազանց ինտենսիվ չորացում։ Մաշկը ճիշտ լվանալը նույնքան կարևոր է, որքան չորացնելը։ Մաշկը չորացրեք նուրբ սրբիչով՝ մաշկը մի փոքր խոնավ թողնելով։ Մի մոռացեք մաշկին կրեմ քսել