Սիրուշոն հայտնվել է բրիտանական Vogue-ի էջերում։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որտեղ նա հրապարակել է լուսանկարներ եւ գրել.

«Պարզապես հիասքանչ է՝ նկատվել Vogue-ի կողմից եւ լինել ներկայացված ամսագրի մայիսյան համարում։ Որպես տեղական բրենդ՝ հիմնված հայկական ավանդական զարդերի վրա, սա մեծ ձեռքբերում է մեզ համար։ Շնորհակալ եմ, @BritishVogue մեզ ավելի շատ աշխատելու մոտիվացիա տալու համար»։

Vogue-ն, իր հերթին, Pregomesh հավաքածուի մասին գրել է. «Pregomesh-ը նման է տատիկի ճամպրուկի՝ գտնված ձեղնահարկում, որը լի է վինտաժային արծաթյա զարդերով, որոնք, սակայն, ժամանակակից թրենդներին համապատասխան են, ինչը թույլ է տալիս կրել դրանք ինչպես երեկոյան զգեստների, այնպես էլ մարզաշապիկների հետ։

Հայերը հայտնի են իրենց տաղանդավոր արծաթագործներով։ Pregomesh-ը, որը ստեղծվել է հայ ամենահայտնի փոփ-աստղերից մեկի՝ Սիրուշոյի կողմից, վերականգնել է հնագույն նախշերն ու տարրերը՝ աշխարհին ներկայացնելով դրանց նոր, թարմ տարբերակները»։