Ընդամենը հաշված օրեր հետո Տիմատին արդեն երկրորդ անգամ կայցելի Հայաստան՝ իր հայ հանդիսատեսի առջև ելույթ ունենալու համար: Սակայն այս անգամ ռուսական ռեփի ամենահայտնի ներկայացուցիչը բեմը կկիսի իր «Black Star» թիմի ևս երեք անդամների՝ L’ONE-ի, МОТ-ի և հայազգի Քրիստինա Սիի հետ: Արտիստները Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճից կներկայացնեն երկրպագուների կողմից սիրված և ճանաչված կատարումներ՝ պարգևելով ևս մեկ անմոռանալի օր հայ հանդիսատեսին:
Մայիսի 12-ին կայանալիք համերգի կազմակերպիչը, ինչպես և նախորդ անգամ, «Jet Set» ընկերությունն է, որը ևս մեկ հնարավորություն տվեց երկրպագուներին հանդիպելու և վայելելու սիրելի ռեփերների կենդանի համերգը: Երեկոյի մասնակիցներին սպասվում են նաև հաճելի ու հետաքրքիր անակնկալներ կազմակերպիչների կողմից: