Ավելորդ քաշի խնդիրը շատ աղջիկների է անհանգստացնում։ Քչերը կարող են պարծենալ, որ լիարժեք գոհ են իրենց կազմվածքից։

Mycharm-ը գրում է, որ կանանց ավելի շատ է հուզում ավելորդ քաշ ունենալու խնդիրը։ Նրանք ամեն կերպ փորձում են ազատվել դրանից, սակայն բոլորն էլ գիտեն, որ դա այնքան էլ հեշտ չէ։

Մինչ պատրաստվում եք ամռանն ու փորձում նիհարել, Tert.am life-ը ներկայացնում է հագուստի 7 ձև, որոնց շնորհիվ տեսողական խաբկանք կստեղծեք և ավելի նիհար տեսք կունենաք։

1. «Նավակ» կտրվածք։ Այսպիսի կտրվածք ունեցող հագուստը տեսողականորեն լայնացնում է ուսերի հատվածը, ինչը ներդաշնակություն է ստեղծում կոնքերի և ուսերի միջև։

2. Գոտի։ Գոտին ընդգծում է իրանը, ինչի շնորհիվ ձեր կազմվածքն ավելի նուրբ է երևում։ Նախապատվությունը տվեք մուգ գույնի, լայն գոտուն։

3. Կողքից սև հատվածներ ունեցող զգեստ։ Այսպիսի զգեստը տեսողական առումով ավելի նիհար է դարձնում կազմվածքը, քանի որ զգեստի մուգ հատվածները փակում են ավելորդ կիլոգրամներն՝ տեսանելի դարձնելով մարմնի միայն կենտրոնական հատվածը։

4. Լայն ու երկար թևքեր։ Մարմնի վերևի հատվածը խոշորացնելու դեպքում, ներքևի հատվածն աչքի չի ընկնի։ Լայն ու երկար թևքերը կերպարն ավելի ռոմանտիկ են դարձնում, ինչպես նաև ուշադրությունը հրավիրում են մարմնի վերին հատվածին։

5. Երկար վզնոցներ։ Երկար վզնոցները ձգում են կերպարն ու այն ավելի բարեկազմ դարձնում։ Նախապատվությունը տվեք թեթև ու երկար վզնոցներին։

6. Միջին չափսի պայուսակ։ Փոքրիկ պայուսակը կամ կլատչը տեսողական առումով ձեզ ավելի խոշոր են դարձնում, իսկ մեծ պայուսակը ծանրացնում է կերպարը։ Նախապատվություն տվեք միջին չափսի յուրօրինակ պայուսակներին, որոնք ուշադրություն կգրավեն։

7. Տաբատի գույնի կոշիկներ։ Տաբատի գույնի կոշիկները երկարացնում են ձեր ոտքերը, ինչն էլ ձգում է կազմվածքն ու ձեզ ավելի նիհար ցույց տալիս։