Միշել Պֆայֆերի ծնդյան կապակցությամբ (ապրիլի 29) ELLE-ը ներկայացրել է 80-ականների 5 ամենագեղեցիկ դերասանուհիներին:

Միշել Պֆայֆեր

Ամերիկացի դերասանուհի Միշել Պֆայֆերը կինեմատոգրաֆում իր նորամուտը կատարել է 1980 թվականին՝ նկարահանվելով «Հոլիվուդյան ասպետները» ֆիլմում։ Սակայն նա մեծ ճանաչման արժանացավ 1983 թվականին՝ Բրայան դե Պալմայի «Սպիով դեմքը» ֆիլմում հայտնվելուց հետո։ Պֆայֆերն ստացել է բազմաթիվ մրցանակներ կատարած աշխատանքի դիմաց. 6 անգամ անընդմեջ ստացել է Ոսկե Գլոբուս, և 3 անգամ էլ առաջադրվել Ակադեմիայի մրցանակաբաշխության՝ տարբեր անվանակարգերում։

Մեգ Ռայան

Ամերիկյան դերասանուհի և կինոպրոդյուսեր Մեգ Ռայանը հանդիսատեսին հայտնի է «Ֆրանսիական համբույր», «Քեյթը և Լեոն», «Նամակ ձեր համար», «Հրեշտակների քաղաքը» և «Իմ մայրիկի նոր տղամարդը» ֆիլմերով։

Քիմ Բեսինջեր

80-ականների ամենասեքսուալ ամերիկացի դերասանուհի Քիմ Բեսինջերն իր առաջին գլխավոր դերը ստանում է «Հիացմունքի դիմանկարը» («Katie: Portrait of a Centerfold») ֆիլմում։ «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում երկրորդական պլանի կանացի դերակատարման համար։

Բրուք Շիլդս

Բրուք Շիլդսը առավել մեծ հաջողություններ գրանցել է մոդելի կարիերայում: Վերջինս «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի առաջին «դափնեկիրն է»:

Դերիլ Հաննա

80-ականների գլխավոր ջրահարսը («Splash») սկզբնական րջանում երազել է պարուհի դառնալ, բայց ի ուրախություն կինոսերների, հետագայում որոշել է դերասանի վարպետություն ուսումնասիրել Հարավային Կարոլինայի համալսարանում: