Երեկ՝ մայիսի 7-ին, կարմիր գորգի արարողությամբ Կիեւում պաշտոնապես մեկնարկեց տարվա կարեւորագույն երաժշտական իրադարձությունը՝ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը։

Մասնակիցները ոչ միայն փայլեցին կարմիր գորգի վրա, այլեւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով եւ խոսեցին ֆավորիտների մասին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկին։

Գրեթե բոլոր երգիչները նշեցին, որ հատկապես հավանում են Արծվիկի ձայնը, յուրահատուկ երգը, կերպարն ու բեմականացումը։ Ահա, թե ինչ են կարծում մեր մասնակցի մասին Ֆրանսիայի ներկայացուցիչ գեղեցկուհի Ալման, հմայիչ Ռոբինը՝ Շվեդիայից, եւ մրցույթի մյուս ֆավորիտները՝ Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Կոստովը, Բելգիայի ներկայացուցիչ Բլանշը եւ այլք։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում

Նյութի աղբյուրը՝ NEWS.am