Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում անսպասելի գրառում է արել, որում, ըստ երևույթին, արտահայտել է իր վերաբերմունքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրեն քննադատում են երկիրը լքելու և «Առանց պսակվել երեխա բերելու» հետ կապված: Պետք է նշել, որ նման գրառում անելով Արմինկան էլ ավելի շատ քննարկան թեմա դարձրեց վորոհիշյալ, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ հարցը: Ներկայացնում եմ Արմինկայի գրառման տեքստն ամբողջությամբ.

« Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!!
Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:
Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական:
Ուրիշին մշտապես օգնելով է հայկական:
Մոխրանալով ու կրկին վերածնվելով է հայկական:
Ոչ մեկի ու ոչնչի Չծախվելով է հայկական.......ոչ թե «Առանց պսակվել երեխա բերելով» ( ցիտում եմ):
Ու էլի շաաաատ երկար կարող եմ գրել......»:

Գրառումը երգչուհին եզրափակել է #ՈրոշՊսակվածՏխմարներիՀամար հեշթեգով