Ձեր ծանոթների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում զույգ գտնել: Դա կարող է շատ տարօրինակ թվալ, չէ՞ որ յուրաքանչյուրի համար զույգ է նախատեսված: Բայց այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր դատապարտված են միայնության, քանի չեն ուղղել բնավորության պրոբլեմային մասերը: Պարզվում է գոյություն ունի 7 որակ և վարք, որոնք բնորոշ են բոլոր նրանց ովքեր ստիպված են փնտրել իրենց երկրորդ կեսին ավելի երկար, քան մնացածը:

1. Նրանք անհետաքրքիր են
Բավական պարզունակ է հնչում, սակայն ամեն ինչ հենց դրանից էլ սկսում է: Եթե մարդը չունի ոչ մի հետաքրքրական բան, ապա ինչպե՞ս պետք է գրավի մարդկանց ուշադրությունը, որ վերջիններս էլ գնահատեն նրան: Հարաբերություններում միշտ կարևոր է շփումը, այդ պատճառով պետք է զարգացնել և հարստացնել ներքին աշխարհը, եթե չեք ցանկանում այդպես էլ մնալ անհետաքրքիր մարդ:

2. Նրանք հիմարություններ են խոսում
Նաև նրանք անառիթ չափազանց ինքնավստահ են: Դրանք այն մարդիկ են, ովքեր անընդհատ փորձում են համոզել շրջապատին սեփական առավելությունն ու իդեալականությունը: Բայց իրականում չունեն ոչինչ, ինչով կարող են զարմացնել և գրավել ինչ-որ մեկի սիրտը:

3. Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի սիրված լինեն
Այդպիսի մարդիկ փորձում են լինել իդեալական, ինչը ծայրահեղ անբնական և աննորմալ է: Հարաբերություններում հաջողության հասնելու համար պետք է մնալ այնպիսին, ինչպիսին որ կաս, այլ ոչ թե փորձել ձևանալ որևէ անիրական մարդու կերպարով:

4. Նրանք քամելեոններ են
Սա նախորդ կետի շարունակությունն է: Խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր ամբողջովին հարմարվում են իրենց զույգերի կամքին: Հանդիպե՞լ են բուսակերի՝ վերջ անմիջապես դադարում են միս ուտել և իրենք էլ են դառնում բուսակեր, հանդիպել են մոտոցիկլավար ապստամբի՞, վերջ շտապ մոտոցիկլ է պետք: Դա վատ չէ, երբ չափի մեջ է, բայց միշտ պետք է մնաս այնպիսին, ինչպիսին որ կաս:

5. Նրանք չունեն սեփական կարծիք
Իսկ սա առաջին կետի շարունակությունն է: Այսպիսի մարդիկ ուղղակի չեն կարողանում հայտնել իրենց տեսակետը: Նրանք շարժվում են մեծամասնության կամ ինչ-որ մեկի կարծիքով, ում ցանկանում են դուր գալ: Բայց հենց դա էլ վանում է այդպիսի մարդկանցից:

6. Նրանց դուր չի գալիս նայել ճշմարտության աչքերի մեջ
Այո, նրանք երբեք չեն խոստովանում իրենց ոչ ճշմարտացիությունը կամ էլ միայնության մեղավորությունը: Բոլոր «փոխիր քեզ» տեսակի խորհուրդները սրերով են ընդունում: Այդպիսի մարդիկ ուղղակի պետք է նստեն և վերանայեն սեփական վարքը, այլապես ոչ մի լավ բան չի լինի:

7. Նրանք չեն հավատում, որ արժանի են լավագույնին
Այստեղ արդեն գործի են անցնում ինքնագնահատականի հետ կապված պրոբլեմները: Զարմանալի է, բայց հաճախ այդպիսի մարդիկ իրենց ձևացնում են շատ ինքնավստահ մարդ, սակայն դա ընդամենը դիմակ է: Այդպիսի մարդիկ չեն հավատում սեփական հաջողությանը: Դրանից էլ ամբողջ պրոբլեմը:

Հիշեք, որ պետք է սովորել սիրել ինքդ քեզ և ինքդ քեզ ցանկանալ ամենալավը: Զարգացեք, հետաքրքրվեք շրջապատող աշխարհով, բացահայտեք ինքներդ ձեզ և ուրիշներին: Միայն այդպես կարող եք զգալ կյանքի ամբողջ հիասքանչությունը և կիսել այն սիրելիի հետ: Նա անպայման կհայտնվի: