Ի՞նչ է սպասվում այս տարի Հայաստանին, ի՞նչ կբերի հրե աքաղաղն իր հետ. այս եւ այլ հարցերի պատասխանը տալիս է աստղաբան, բնական գիտությունների ակադեմիկոս, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականը իր թվային գումարներով համարվում է 1 (2+1+0+7=10, 0-ն չենք հաշվում), որը նոր սկիզբ է, եւ նրանք, ովքեր կօգտվեն դրանից, շատ կշահեն: Յոթով ավարտվող տարիները փոփոխվող են: Պետք է օգտվել այդ փոփոխություններից. առաջընթացի կհասնեն նրանք, ովքեր կօգնեն այդ փոփոխություններին:

Փոփոխությունները նրա համար են, որ մարդիկ մտածեն՝ ինչ է պետք անել: 2017 թվականին Սատուրնը գտնվում է Աղեղնավորի մեջ. Սատուրնը խիստ, պահանջկոտ, մեծ կամքով մոլորակ է եւ պահանջում է ճշտություն: Ովքեր շատ կաշխատեն, նրանց համար ամեն ինչ լավ կլինի, ովքեր կծուլանան, նրանց համար տարին վատ կլինի: Սատուրնը ժամանակի արքան է՝ մարդկային կյանքի ժամանակինը: Որպեսզի լավ լինի տարին, յուրաքանչյուր մարդ պետք է անհանգստանա իր անձի համար: Նա պետք է մտածի՝ ո ՞վ է ինքը, անո՞ւմ է այն,ինչ գրված է իր համար: Հաջողության հասնելու համար համբերություն է պետք, որովհետեւ Սատուրնը հատուկ ձգձգում է ամեն ինչը, որպեսզի մարդը հասունանա:

Տիկին Էլիան նշեց, թե որ երկրներում աղետներ կլինեն, եւ որ երկրներում՝ հիանալի դրություն: Վատ է լինելու վիճակը Սաուդյան Արաբիայում, Չիլիում, Շվեդիայում, Մեքսիկայում, Ռումինիայում, Հնդկաստանում, Լեհաստանում եւ այլն: Իհարկե, կան նաեւ որոշ երկրներ, որոնց համար տարին լավ է, օրինակ՝ ԱՄՆ-ում, Աբխազիայում, Սլովակիայում եւ այլն:

Հայաստանի համար տարին լինելու է քաղցր: Հայաստանը կառուցվել է այնպիսի տարում, որտեղ իշխել է կշեռքը: Իսկ Յուպիտերը 2017 թվականին կլինի կշեռքի մեջ: Դա նշանակում է, որ Հայաստանի համար տարին քաղցր է լինելու: Մինչեւ 2023 թվականը մեզ վտանգ չի սպառնում:

Տարին դժվար կլինի օձի, վագրի եւ շան տարում ծնվածների համար: Նրանցից պահանջվում է հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ: Սատուրնը բոլոր հնարավոր լավատեսական բնույթների հետ կապի մեջ է: Պետք է հիշել՝ ապրելու համար աշխատել է պետք: Մարդկության մեծամասնությունը գնում է կենդանական աշխարհ. նրանք, ովքեր ապրում են բնազդով, կձախողվեն: Տարին լավ կլինի եզի, այծի, խոզի տարում ծնվածների համար:

Նշենք, որ 2017 թվականը հրե (վարդագույն) աքաղաքի տարի է: Արեւելքի օրացույցի համաձայն՝ տարին սկսվում է 2017 թվականի փետրվարի 13-ին, եւ ավարտվում՝ 2018 թվականի փետրվարի 2-ին: